Մարինկա Խաչատրյանի աշնանային լուքը Մոսկվայից

21:32   30 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարինկան կաշվետ հագուստ է կրում՝ տաբատ եւ վերարկու։ Մարինկան արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ «Մոսկվա»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, մուգ գույնի կոստյում։ Նա սպորտային կոշիկ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE