Շերը զարդարել է «Pirelli»-ի 2022-ի օրացույցի էջերը

15:12   30 նոյեմբերի, 2021

«Pirelli» ընկերությունը համացանցում հրապարակել է The Cal 2022 նոր օրացույցի լուսանկարները։ Լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի կայքում։

Հրապարակումն ավելի քան 160 էջ ունի եւ 70 լուսանկար։ Լուսանկարիչը Բրայան Ադամսն է, որը նշել է, որ այս լուսանկարներով ցանկացել է պատկերել ոչ միայն ճանապարհային ռոմանտիկան ու գլամուրը, այլեւ միայնությունը, որը կարելի է զգալ ճանապարհներին։ Աշխատանքները նվիրված են օրացույցի վերադարձին դադարից հետո, որի պատճառը COVID-19-ի համավարակն էր։

Звезды украсили страницы календаря Pirelli 2022 - фото 531438Звезды украсили страницы календаря Pirelli 2022 - фото 531442Звезды украсили страницы календаря Pirelli 2022 - фото 531435Звезды украсили страницы календаря Pirelli 2022 - фото 531436Звезды украсили страницы календаря Pirelli 2022 - фото 531437

Օրացույցի համար նկարահանվել են Շերը, Իգի Փոփը, Ռիտա Օրան, Ջենիֆեր Հադսոնը, Գրայմսը, Նորմանին եւ այլք։ Նկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում եւ Կապրիում։



© NEWS.am STYLE