Ռիդլի Սքոթի «Տուն Gucii» ֆիլմը զայրացրել է Գուչչի ընտանիքին

22:11   30 նոյեմբերի, 2021

Ռիդլի Սքոթի «Տուն Gucii» դրաման, որը պատմում է սեփական կնոջ պատվերով նորաձեւության տան ղեկավարի սպանության մասին, լրջորեն վշտացրել է լեգենդար կլանի ներկայացուցիչներին։ Ընտանիքի հայտարարությունը հրապարակել է Ansa-ն։

Ըստ փաստաթղթի՝ ընտանիքի ներկայացուցիչները կարծում են, որ ֆիլմում նկարագրված իրադարձությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Ֆիլմի հեղինակները չեն փորձել խորհրդակցել ժառանգների հետ նախքան ընկերության նախագահ Ալդո Գուչիին եւ ընտանիքի անդամներին որպես անկիրթ եւ զգացմունքներ չունեցող ավազակների ներկայացնելը»,- ասված է հայտարարության մեջ։

Նորաձեւության տան ներկայացուցիչները քննադատել են փաստը, որ Մաուրիցիո Գուչիի սպանության համար դատապարտված Պատրիցիա Ռեջանին ոչ միայն ֆիլմում, այլեւ դերասանների հայտարարություններում ներկայացվում է որպես զոհ։



© NEWS.am STYLE