Բժիշկների ցուցումներին հակառակ հիվանդանոցը լքած Բուզովան կրկին բուժհաստատություն է վերադարձել

23:11   30 նոյեմբերի, 2021

Հիվանդանոցը բժիշկների ցուցումներին հակառակ լքելուց հետո հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան կրկին բժիշկների հսկողության տակ է, հայտնում է StarHit-ը։

Երգչուհին բուժման կուրսը, որը նշանակվել էր բժիշկների կողմից, դադարեցրել էր հանուն «X ֆակտոր» շոուի նկարահանումների։ Ուղիղ եթերում աշխատելով չորս ժամ, ապա հանդիպելով ընտանիքի անդամներին, Բուզովան հիվանդանոց է վերադարձել։ «Մի կորցրեք ինձ։ Ես կրկին հիվանդանոցում եմ։ Որպեսզի ձեզ չտանջեմ պրոցեդուրաների սենյակներում արվող հոլովակներով, կրկին մի քանի օրով կորչում եմ։ Կփորձեմ վերականգնել ձեռքս»,- նշել է արտիստը։

Ավելի վաղ Բուզովայի ներկայացուցիչը՝ Անտոն Բոգոսլավսկին, հայտնել էր, որ արտիստը ձեռքի վնասվածք էր ստացել։ Նրա խոսքով՝ այս եւ մյուս վնասվածքներն առաջացել են «Ես կարող եմ» եւ «Սառցե դարաշրջան» շոուներին մասնակցելուց հետո։



© NEWS.am STYLE