«Կաղամարի խաղը» լավագույն սերիալ է ճանաչվել՝ «Gotham Awards»-ի վարկածով

19:02   30 նոյեմբերի, 2021

Հարավկորեական «Կաղամարի խաղը» հաղթել է «Gotham Awards 2021» անկախ մրցանակաբաշխության «Լավագույն սերիալ» անվանակարգում (էպիզոդների տեւողությունը՝ 40 րոպեից ավելի), հայտնում է Variety-ն։

Ավելի շատ հաջողություններ գրանցել է Մեգի Ջիլենհոլի ռեժիսորական դեբյուտը․ «Անծանոթ դուստրը» չորս մրցանակի է առաջացել, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Օլիվիա Քոուլմանի մասնակցությամբ դրաման առաջադրված էր հինգ անվանակարգում։ Հաղթողների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

«Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալ է, որը Netflix-ում սկսել է ցուցադրվել սեպտեմբերի 17-ից։ Նախագիծն արագորեն հայտնիություն է ձեռք բերել եւ 80 երկրում զբաղեցրել սթրիմինգային ծառայության ցանկերի առաջին հորիզոնականները։



© NEWS.am STYLE