5 նշան, որ ձեզ նվաճել է ոչ թե սերը, այլ կիրքը

21:12   2 դեկտեմբերի, 2021

1. Համատեղ ապագա չեք տեսնում

Կիրքը հրաշալի է, բայց հոգու խորքում դուք հասկանում եք, որ այդ մարդու հետ ձեզ լավ է միայն այստեղ՝ անկողնում, այլ ոչ ապագայում: Եթե չեք կարողանում պատկերացնել, թե ինչպես եք նրան ծանոթացնում ծնողների հետ կամ ընթրում մեկ սեղանի շուրջ, ապա ձեզ միայն սեքսն է կապում:

2. Ձեր զուգընկերոջ մասին անձնական ոչինչ չգիտեք

Դուք այնքան եք կենտրոնացած սեքսի ուղղությամբ, որ բաց եք թողել հարաբերությունների գլխավոր մասը՝ միմյանց մասին շարքային եւ հիմար բաներ իմանալը: Եթե չգիտեք, թե մանկության տարիներին նա ինչ մասնագիտության մասին էր երազում եւ որն է նրա նախընտրած գույնը, դուք չգիտեք նրան եւ չեք էլ փորձում ճանաչել: Սերը շատ ավելին է, քան անկողնում զուգընկերոջ նախասիրությունների մասին իմանալը:

3. Նախընտրում եք միասին անկողնում մնալ, այլ ոչ թե ինչ-որ տեղ զբոսնել

Ի՞նչ է ժամադրությունը: Դուք չգիտեք, քանի որ ձեզ դեպքում ամեն ինչ տանն է տեղի ունենում, անկողնում: Շատ սեքսը վատ չէ, բայց եթե դա ձեզ համար ժամանցի միակ տեսակն է, ապա հազիվ թե հետագայում ինչ-որ բան փոխվի:

4. Ձեր նամակագրությունը միայն սեքսուալ թեմաներով է

Միմյանց պարզապես լավ օր ցանկանալու փոխարեն գրում եք (կամ ձեզ գրում են) «Ես ուզում եմ քեզ»: Նման բովանդակությամբ հաղորդագրությունները վատ չեն, բայց եթե միայն այդպիսին են, ուրեմն ձեր հարաբերությունները հիմնված ե ոչ թե սիրո, այլ կրքի վրա:

5. Ձեր զուգընկերը միայն սեռական ցանկություն է առաջացնում

Հարաբերությունները պետք է բազմաթիվ էմոցիաներ առաջացնեն՝ երջանկությունից մինչեւ հիասթափություն: Բայց եթե միայն կիրք եք զգում, ուրեմն ձեզ, հավանաբար, ուրիշ ոչինչ չի էլ հետաքրքրում:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE