«Total black». ինչ հագուստ է ընտրում Յուլյա Ֆինկը երեկոյան կերպարի համար

11:43   1 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինն այն համադրել է նույն գույնի երկարաճիտների հետ։ Յուլյան հավաքել է մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ պայուսակ, ականջօղեր, գոտի։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Յուլյան մուգ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, իսկ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր էին գրել․ «Շքեղ կին»։

 



© NEWS.am STYLE