Դեկտեմբերի պրեմիերաները. արժե կինոթատրոն հաճախել

13:11   1 դեկտեմբերի, 2021

«Վեսթսայդյան պատմություն»

No description available.

Ֆիլմը Նյու Յորքի փողոցային երկու հանցախմբերի առճակատման և թշնամական խմբերից երիտասարդ տղայի ու աղջկա անհնարին սիրո պատմության մասին է։

Պրեմիերան դեկտեմբերի 9-ին է:

«Սարդ Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա»

No description available.

Փիթեր Փարքերի կյանքն ու հեղինակությունը վտանգի եզրին են, քանի որ Միստերիոն աշխարհին բացահայտել է Սարդ-մարդու ինքնության գաղտնիքը: Փորձելով շտկել իրավիճակը՝ Փիթերը օգնության խնդրանքով դիմում է Սթիվեն Սթրեյնջին, բայց շուտով ամեն ինչ դառնում է շատ ավելի վտանգավոր։

Պրեմիերան դեկտեմբերի 15-ին է:

«Մատրիցա. Հարություն»

No description available.

«Մատրիցա» ֆրանշիզայի չորրորդ ժապավենն է, որը մեզ կպատմի, թե ինչ կատարվեց Նեոյի հետ այն բանից հետո, երբ նա զոհաբերեց իրեն հանուն մարդկության։

Պրեմիերան դեկտեմբերի 16-ին է:

«Երգիր 2»

No description available.

Դժվար է պրոդյուսեր լինել, երբ դու կոալա ես։ Հաջողության բաղադրատոմսը պարզ է՝ շտապել ժամանցի համաշխարհային մայրաքաղաք, հավաքագրել լեգենդար ռոք երաժշտին և պայթեցնել բեմը նոր շոուով:

Պրեմիերան դեկտեմբերի 23-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE