«80-ականների սանրվածք». Սոնա Մաթեւոսյան (ֆոտո)

12:46   2 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, մուգ գույնի վերնաշապիկ։ Սոնան հագուստը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «80-ականների սանրվածք»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր տեղադրված կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի, սպորտային բլուզ։ Սոնան նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին, նրա մազերն արձակված էին։ Հրապարակումը նա չէր մակագրել։

 



© NEWS.am STYLE