Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին ամուսնացել է ութերորդ անգամ

20:12   1 դեկտեմբերի, 2021

Կոմպոզիտոր եւ դաշնակահար Մաքսիմ Դունաեւսկին ամուսնացել է երաժշտագետ Ալլա Նովոսեlովաjի հետ, որն ամուսնուց երիտասարդ է 35 տարով։

76-ամյա Դունաեւսկու ութերորդ կինը նրանից ամուսնության առաջարկի սպասում էր երկու տարի։

«Մի կողմից բախտս բերում է։ Մյուս կողմից կարելի է ասել, որ չի բերում։ Չափից շատ ամուսնությունները եւս վատ են։ Ես իմ բոլոր կանանց սիրել եմ եւ շարունակում եմ սիրել։ Իսկ եթե նրանք վատն են ասում, դա վիրավորանքի հետեւանք է։ Իրականում բոլորն ինձ լավ են վերաբերվում»,- «Ты не поверишь» հաղորդման եթերում ասել է երաժիշտը։

Ընդ որում, երաժիշտը խոստովանել է, որ չի պատրաստվում նորից հայր դառնալ։



© NEWS.am STYLE