HBO-ն հրապարակել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակության թրեյլերը

18:11   1 դեկտեմբերի, 2021

HBO-ի YouTube-յան ալիքում հրապարակվել է «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակության՝ «Եվ պարզապես այդպես» սերիալի պաշտոնական թրեյլերը։ Պրեմիերան տեղի կունենա արդեն դեկտեմբերի 10-ին։

Թրեյլերում Սառա Ջեիկսա Փարքերի, Քրիստին Դեւիսի եւ Սինտիա Նիքսոնի հերոսուհիները կրկին հավաքվում են Նյու Նորքում։ Երեքն էլ դեռ ամուսնացած են, սակայն Քերի Բրեդշոուն բաժանվում է իր երազանքների տղամարդուց եւ նոր սիրավեպ սկսում։

Նկարահանումներին Սթենֆորդի դերում մասнակցել է նաեւ Ուիլի Գարսոնը։ Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։

 



© NEWS.am STYLE