Նուրբ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը Մոսկվայից

21:45   1 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Մարիամն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մարիամը սեւ հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ «Ժպիտներ փոխանցեմ Ձեզ: Պարգեւեք ձեր ժպիտից՝ մի փոքր: Ինձ միշտ հիշում եւ մտաբերում են իմ ժպիտով (մեկ-մեկ ասում են՝ էնպես ես ժպտում, կարծես չինացի լինես, ուր են կորում աչքերդ)։ Ոչ մեկիս կյանքը իդեալական չէ, բոլորս ունենք խնդիրներ, տարաձայնություններ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ, մենք մեզ ենք կորցնում: Փորձեք ժպտալ, ինչ էլ որ լինի, լավատես եղեք եւ սիրեք»,- մեկնաբանություններում գրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE