Ոճային․ ինչ զգեստ է ընտրում Լիա Զախարյանը դասական կերպարի համար

13:49   2 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր դասական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ դասական զգեստ է կրում։ Լիան հավաքել է մազերն ու նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ մատանիները։ Մեկնաբանություններում Լիան հետեւորդներին պատմել է իր նոր կերպարի մասին։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարներում Լիան երկնագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Լիան նախընտրել էր նուրբ շպար, իսկ վարսերն արձակված էին։  «Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է։ Իսկ Ձե՞րը», - հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE