«Չեմ համբերում՝ երբ եմ քեզ գրկելու, իմ սրտում ապրող փոքրիկ սրտիկ». բալիկի սպասող Քրիստինա Եղոյանի ֆոտոշարքը

14:39   1 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինա Եղոյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

Երգչուհին նկարահանման համար վարդագույն զգեստ է ընտրել։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ «Չեմ համբերում՝ երբ եմ քեզ գրկելու, իմ սրտում ապրող փոքրիկ սրտիկ»,- գրել է նա։ Ֆոտոշարքն արվել է Կալիֆոռնիայում․ Քրիստինայի դուստրը լույս աշխարհ կգա ԱՄՆ-ում։

Ավելի վաղ  հրապարակված ֆոտոշարքի համար Քրիստինան սեւ հագուստ էր ընտրել։ Ապագա մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել՝ կերարն ամբողջացնելով աքսեսուարներով։ «Սիրտս շա՜տ արագ է բաբախում»,- մեկնաբանություններում գրել էր Քրիստինան։

 



© NEWS.am STYLE