Ռիհաննան եւ A$AP Rocky-ն երեխայի են սպասում․ լրատվամիջոց (ֆոտո)

16:19   1 դեկտեմբերի, 2021

Նոյեմբերի 30-ին երգչուհի Ռիհաննան Բարբադոսի ազգային հերոս է դարձել, սակայն լուրջ քննարկման առարկա է դարձել պարգեւատրման արարողության ընթացքում նրա փոխված կազմվածքը։ Լրատվամիջոցները սկսել են անմիջապես գրել այն մասին, որ արտիստն ու A$AP Rocky-ն երեխայի են սպասում։

Рианна и A$AP Rocky встречаются: фото | BURO.

Տաբլոդիները նաեւ ուշադրություն են դարձել, որ երգչուհու վաղեմի ընկերուհի Մելիսա Ֆորդը հավանել է Ռիհաննայի հղիության մասին հրապարակումը։ Նա ավելի ուշ ասել է, որ դա պատահաբար է արել, երբ անսթափ վիճակում դիտելիս է եղել լրահոսը։

«Դուք այս կերպ ցանկանում եք ինձ վատ դրության մե՞ջ դնել։ Դուք գիտեք, որ ես նրանց հետ այդպես չեմ վարվի։ Ոչինչ տեղի չի ունեցել, ցրվեք»,- The-flow.ru-ն մեջբերել է Ֆորդի խոսքերը։

REUTERS/Toby Melville/Pool

Այն մասին, որ Rocky-ն եւ Ռիհաննան հանդիպում են, սկսել են խոսել նախորդ աշնանը։ Հոկտեմբերին համացանցում հրապարակվեց նրանց համբույրը պատկերող լուսանկարը, որն արվել էր Բարբադոսում։

 Լուսանկարները՝ REUTERS/Toby Melville/Pool



© NEWS.am STYLE