Ինչ գույներ նորաձեւ կլինեն 2022-ին․ արդեն հայտնի է գարնանային սեզոնի հիթը (ֆոտո)

15:06   31 դեկտեմբերի, 2021

Նյու Ջերսիի Pantone գույնի ինստիտուտը բացահայտել է հաջորդ տարվա նորաձեւ ներկապնակը: Այն ներառում է տասնհինգ գույն, այնպես որ fնորաձեւության սիրահարնրը լայն ընտրության հնարավորություն ունեն։ Ժամանակն է նախապես թարմացնել զգեստապահարանը։ Այնպես որ, զեղչով արդեն կարելի է համարձակորեն ընտրել այն գույնի իրերը, որոնք թրենդային են 2022 թվականին։

2022 տարվա ամենանորաձեւ գույնը կապույտի երանգներն են։ Ըստ երեւույթին, կոլորիստները որոշել են, որ այժմ մարդկանց մոտ բացակայում է հանգստությունը, ինչը հաղորդում են կապույտ գույնի երանգները։ Այդ իսկ պատճառով «գարուն-ամառ 2022»-ի նորաձեւ գույների մեջ ներառվել են․

հանգիստ երանգ «Սառցե լիճ»

նուրբ երկնագույն «Շաքարի փոշի»,

վառ-հանդուգն «Պարաշյուտիստ»,

կապույտի եւ կանաչի միություն՝ «Կապույտ նավահանգիստ»,

տիեզերական «Գեորգին»,

Կանաչ գույնի սիրահարները կարող են հանգիստ ընտրել հագուստ եւ «Ռեհան» երանգի աքեսուարներ։

Հանգիստ ու նուրբ բնույթի մարդկանց կսազեն սպիտակ կամ բեժ գույնի հանդերձանքներ։

Ի դեպ, 2022-ի գարուն-ամառ սեզոնի նորաձեւ ներկապնակը ներառում է նաեւ վառ եւ խելահեղ կարմիր եւ դեղին գույներ:

Լուսանկարները՝ GettyImages/Pantone



© NEWS.am STYLE