«Դեռ կան մարդիկ, որոնք ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ եւ գարշելի խոսքեր». Սոնա Ռուբենյանի զգեստի հեղինակ Մերի Ստեփանյան

16:45   1 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնացել է, եւ քննարկման կենտրոնում էր նաեւ երգչուհու հարսանեկան զգեստը։

Զգեստի հեղինակը Մերի Ստեփանյանն է, որն ինստագրամյան էջում անդրադարձել է զգեստի քննարկումներին։

«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով։

Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։

View this post on Instagram

A post shared by Mary Stepanyan (@m_m____)

Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։

Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:

Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները»,- գրել է Մերին։



© NEWS.am STYLE