Կթողարկվի Netflix-ի «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆը․ այն նվիրված կլինի Բեռլինին

23:11   1 դեկտեմբերի, 2021

Netflix-ը պատվիրել է «Թղթե տուն» սերիալի սփին-օֆֆի արտադրությունը, որը կոչվելու է «Բեռլին»։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Սերիայի կենտրոնական կերպարը կլինի Անդրես դե Ֆոնոյոսը, որը հայտնի է «Բեռլին» մականունով: Օրիգինալ սերիայում դերում հանդես է եկել Պեդրո Ալոնսոն:

Սպին-օֆֆի մեկնարկը նախատեսված է 2023 թվականին: Շոուի մնացած մանրամասները չեն բացահայտվում:

«Թղթե տունն» իսպանական քրեական սերիալ է խորհրդավոր պրոֆեսորի բանդայի մասին, որին նա հավաքել է, որպեսզի իրագործի հոր վաղեմի երազանքը՝ Իսպանիայի թագավորական դրամի պալատում 2,4 մլրդ եվրո տպագրել:



© NEWS.am STYLE