Նարեկացու ստեղծագործության մոտիվներով. էստոնական երգչախմբի ալբոմը «Գրեմմիի» է հավակնում

17:45   1 դեկտեմբերի, 2021

Էստոնիայի ֆիլհարմոնիայի կամերային երգչախմբի եւ լատվիացի դիրիժոր Կասպարս Պուտինսի «Շնիտկե․ համերգ երգչախմբի համար» ("Schnittke: Choir Concerto; Three Sacred Hymns; Pärt: Seven Magnificat-Antiphons” ) ալբոմը առաջադրված է «Գրեմմի» մրցանակի։

Estonian World-ի հաղորդմամբ՝ երաժշտական ստեղծագործությունը հիմնված է 10-րդ դարի հայ հսկաներից մեկի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» աշխատության տեքստերի վրա։

Ալբոմը թողարկվել է 2021թ․-ին եւ հասանելի է սթրիմինգային հարթակներում։ Այն «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի համար կպայքարի «Լավագույն երգչախմբային կատարում» անվանակարգում։ 



© NEWS.am STYLE