«Գեղեցկուհի». Էմմիի զգացմունքային կերպարը

19:47   2 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Emmy.jpg (130 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիի դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու եւ իրենց երկու որդիների հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում նրանք ջերմ գրկախառնված էին։ «Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ ընտանիք»։



© NEWS.am STYLE