Աննա Սեդոկովան հրաժարվել է «Վիա Գրա» խմբի նախկին անդամների հետ երգել նույն բեմում

13:12   2 դեկտեմբերի, 2021

«Վիա Գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան հրաժարվել է նախկին գործընկերների հետ երգել նույն բեմում, նրա խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Երգչուհու խոսքով՝ վերջերս իրեն առաջարկել են հեռուսաալիքներից մեկի ամանորյա շոուի ընթացքում կատարել «Попытка №5» երգը։ «Նույնիսկ իմ PR տնօրենն է մերժել՝ նախօրոք իմանալով իմ պատասխանը։ Այնքան երկերեսանիություն ու վատ բաներ են եղել, որ ոչ մի ստեղծագործություն չի կարող արդարացնել այդ քայլերը»,- հայտարարել է նա։

Աննա Սեդոկովան Վերա Բրեժնեւայի եւ Նադեժդա Գրանովսկայայի հետ ելույթ է 2000-ականների սկզբին։ Շիկահեր արտիստը «Վիա Գրա» խմբի կազմում աշխատել է ընդամենը երկու տարի։

Նախորդ տարի Աննան խոստովանել է, որ մինչ այժմ լարված հարաբերություններ ունի խմբի մենակատարների հետ։ Նա լավագույն կարծիքի չէ նաեւ նախկին պրոդյուսերի մասին։ «Կոստյա Մելաձեն ամբողջ ընթացքում մեզ մանիպուլիացիայի է ենթարկել ոչ թե որպես արտիստներ, այլ կանայք։ Շատ ուժեղ մանիպուլիացիա էր այս մակարդակում․ «Դե ինչ, ո՞վ կդառնա իմ մուսան այսօր»։ Այնպիսի մրցակցություն էր ստեղծվում, որում մշտապես հարկավոր ապացուցել, որ դու ավելի լավն ես»,- ասել է աստղը։



© NEWS.am STYLE