«Այն, ինչ թանկ էր մի ժամանակ, հիմա դարձել է ոչինչ». Քրիստինե Պեպելյանի լուսանկարը

14:12   2 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Qristine Pepelyan.JPG (169 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հուդի է կրում։ Քրիստինե Պեպելյանը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Ու գնում է ժամանակը... Ու փոխվում է ամեն ինչ: Այն ինչ թանկ էր մի ժամանակ Հիմա դարձել է ոչինչ: Պարույր Սևակ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր որդու՝ Արեգի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Ի՞նչ էր համոզում․․․»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին՝ օգտագործելով «լույսս» հեշթեգը։



© NEWS.am STYLE