«HBO»-ն «Գահերի խաղի» սիքվելի չեղարկման պատճառով 30 միլիոն դոլար է կորցրել

18:29   2 դեկտեմբերի, 2021

«HBO» հեռուստաալիքը «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի՝ «Երկար գիշերի» չեղարկման պատճառով 30 միլիոն դոլար է կորցրել։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության պատմության գրքից։ Ձգտելով կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը՝ «HBO»-ն պոտենցիալ սփին-օֆերի շարք է ստեղծել, նախքան օրիգինալ սերիալն ավարտին կհասներ։

Պիլոտային նախագծի չեղարկման պատճառներից մեկը դրա որակն է եղել, որը չի համապատասխանել օրիգինալ սերիալին։

Չեղարկված սիքվելի փոխարեն սկսվել է «Վիշապի տան» մշակումը, որը հանդիտաեսին կներկայացվի հաջորդ տարի։



© NEWS.am STYLE