Նիկիտա Ջիգուրդան «Գեղեցկուհին ու հրեշը» մյուզիքլում կխաղա կանացի գլխավոր դերը

19:12   2 դեկտեմբերի, 2021

Դերասան Նիկիտա Ջիգուրդան հայտնել է մյուզիքլի պրեմիերայի մասին, որում նրան բաժին է հասել կանացի գլխավոր դերը։ Խոսքը «Գեղեցկուհին ու հրեշը» բեմադրության մասին է։ Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Պայմանագիր եմ ստորագրել։ Շուտով «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլում կխաղամ Գեղեցկուհու դերը։ Եկեք, թեք կլինի»,- հայտարարել է Ջիգուրդան։

5-tv.ru-ի հաղորդմամբ՝ Ջիգուրդան ավելի ուշ հեռացրել է հրապարակումը։ Նա չի պարզաբանել՝ արդյոք կատակել է դերի թեմայով։ Հնարավոր է՝ սկանդալային շոումենի եւ շոու-բիեզնի նրա գործընկերների միջեւ թեժ վեճերից հետո մյուզիքլի պրոդյուսերները վախեցրել են բեմում Ջիգուրդայի զուգընկերոջ ճակատագրի համար։ Պարբերականը ենթադրում է, որ շոումենի խոսքերն իրավացի են․ տոմսերի պահանջարկը բարձր կլինի, ինչպես Օլգա Բուզովայի՝ Գորկու անվան ակադեմիական թատրոնում աշխատանքի օրերին։



© NEWS.am STYLE