«Մի ընկերացեք մարդկանց հետ, որոնք ձեզ պահում են քանակ ապահովելու համար, հատկապես եթե դու հանրային մարդ ես». Լիլու

16:37   2 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Մի ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր կբամաբասեն ուրիշ մարդուց ձեզ մոտ, ձեզնից էլ կբամբասեն, հավատացած եղեք, 100% մի ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր լսում են վատ կարծիք բամբասողներից, բայց շարունակում են շփվել ձեզ հետ, որ մի սիրուն օր պատմեն քեզ, թե դու ինչքան տականք էիր, բայց ինքը քեզ ընդունում էր։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan (@lilumusic_official)

Մի ընկերացեք մարդկանց հետ, ովքեր ձեզ պահում են քանակ ապահովվելու համար (հատկապես եթե դու հանրային մարդ ես)։

Մի ընկերացեք մարդկանց են տեսակի հետ, ովքեր կյանքում չեն գնահատում արժեքներ, իմ համար արժեքը անմնացորդ նվիրվելն է ընկերոջս, անունը իր հետեւից պահելն է, ընտանիքի մեջ սեր ու խաղաղություն սերմանելն է։

Մեկ է Աստված արդար Աստված է, եւ ամեն ինչ տեսնում է, սա պարզապես իմ կարծիքն է եւ իմ էջը, տարին փակում ենք, հեռու մարդկանց որոշ տեսակից։ Աստված բոլորիս հետ։

Հ.Գ. Ոչ մեկս անթերի չենք, բայց դե թերություն էլ կա, թերություն էլ․․․»,- գրել է երկու երեխաների երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE