«Ես եւ նա». Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու հետ

20:44   2 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Lilit Muradyan.JPG (203 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Ես եւ նա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Լիլիթի ու Վահե Խանամիրյանի որդու ատամհատիկի ժամանակ․ ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։  «Ժամանակ, ժամանակ, ո՞ւր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։ Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ եւ կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…», - մեկնաբանությունների հատվածում գրել էր երիտասարդ մայրիկը։

 



© NEWS.am STYLE