Ֆրիսկեի հայրն արտասվել է Ժաննայի մահվան մասին Մաշա Ռասպուտինայի սկանդալային խոսքերից հետո (վիդեո)

22:12   2 դեկտեմբերի, 2021

Անսպասելի սկանդալ է բռնկվել Անդրեյ Մալախովի շոուի ժամանակ։ Հաղորդման եթերում ցուցադրվել է գործարար Ելենա Զախարովայի՝ Վիկտոր Զախարովի օրինական կնոջ մենախոսության ձայնագրությունը, որն արդեն երկար տարիներ ոչ պաշտոնական հարաբերությունների մեջ է երգչուհի Մաշա Ռասպուտինայի հետ:

«Երբ մահացավ Ժաննա Ֆրիսկեն, ես լաց էի լինում։ Բոլորը ցավում էին։ Ռասպուտինան այն ժամանակ ասել էր. «Մի փողոցային պակասեց», - հայտարարել է Զախարովան։

Ստուդիայում ներկա Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, ցնցված է եղել եւ չի կարողացել զսպել արցունքները։ «Ես ուզում եմ միայն ասել, իմ աղջիկը երբեք իրեն նման բան թույլ չէր տա։ Ես նրան այդպես չեմ դաստիարակել։ Նա երբեք նման բան չէր ասի ոչ ողջերի, ոչ էլ մահացածների մասին», - պատասխանել է երգչուհու ծնողը։



© NEWS.am STYLE