Նշվել են տարվա ամենահայտնի դերասանների անունները

23:10   2 դեկտեմբերի, 2021

IMDb (Internet Movie Database) կինոցուցադրությունն անվանել է 2021 թվականի ամենահայտնի դերասաններին: Ամենահայտնի արտիստների ցուցակը գլխավորել է Էլիզաբեթ Օլսենը։ Դա տեղի է ունեցել «ՎանդաՎիժն» սերիալի երկրպագուների հետաքրքրության շնորհիվ: Դերը նրան բերել է նաեւ «Էմմի» մրցանակի առաջադրման։

10-1.jpg (123 KB)

Վարկանիշի երկրորդ տեղում է 33-ամյա բրիտանացի Ռեգե-Ժան Փեյջը, որը հայտնի է դարձել «Բրիջերտոն» հեռուստասերիալում Հաստինգսի դուքսի դերից հետո:

23.jpg (279 KB)

Եռյակը փակել է Ֆլորենս Պյուն։ Պարբերականի խմբագիրները նրա ժողովրդականությունը բացատրել են «Սեւ այրի» ֆիլմի մասնակցությամբ, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհու խորթ քրոջ դերում։ Ամբողջական վարկանիշը կարելի է դիտել այստեղ:



© NEWS.am STYLE