Դիմահարդարման 4 հակաթրենդ, որոնք փչացնում են արտաքինը

19:23   3 հունվարի, 2022

Bazaar-ը ներկայացրել է դիմահարդարման չորս հնարք, որոնք փչացնում են արտաքինն ու որոնցից հարկավոր է հրաժարվել։

Ագրեսիվ կոնտուրինգ եւ շատ հայլաթեր

emily ratajkovski.jpg (139 KB)

Այս հնարքն օտագործեք միայն երեկոյան կերպարների եւ Ինստագրամի համար․ վառ դիմահարդարումը, որն ընդգծում է այտոսկրերը եւ որի ընթացքում չափից շատ հայլայթեր է օգտագործվում, գեղեցիկ տեսք ունի կադրում, բայց ոչ կյանքում։ Բացի այդ՝ չափազանց նկատելի կոնտուրինգը մի քանի տարով մեծացնում է։ Քանի որ տեսախցիկին հատուկ է դիմահարդարումը «կորցնելը», պրոֆեսիոնալ վիզաժիստերն եւ բլոգերները ձգտում են որքան հնարավոր է վառ դիմահարդարվել, սակայն սովորական կյանքում այդ հնարքը հազիվ թե օգուտ բերի։ Այտոսկրերին շագանակագույն կոնտուրի փոխարեն նախապատվություն տվեք բնական երանգների կարմրաներկերին։ Բացի այդ՝ թեթեւ կարմրաներկը դեմքին թամրություն կհաղորդի ու կօգնի մի քանի տարով երիտասարդանալ։

Հստակ «նկարված» հոնքեր

zendaya.jpg (259 KB)

Տատուաժի էֆեկտով հոնքեր․ եւս մեկ հակաթրենդ, որը ձեզ նկատելիորեն մեծացնում է։ Եթե բնությունը ձեզ խիտ հոնքերով է օժտել, բավական է սանրել դրանք եւ ֆիքսել գելի օգնությամբ։ Կարելի է նաեւ ներկել հոնքերը, սակայն հարկավոր է հրաժարվել հստակ գծերից։  

Խիտ տոնային՝ փայլատ տեսքով

taylor hill.jpg (238 KB)

Խիտ, փայլատ տոնայինը հաճախ դեմքին դիմակի տեսք ունի, այդ պատճառով ավելի է ընդգծում թերություններն ու անհարթությունները։ Թրենդային է բնական, առողջ փայլը (չշփոթել դեմքին յուղոտ փայլի հետ)։ Այդպիսի էֆեկտի հասնելու համար հարկավոր է նախապատվություն տալ թաց էֆեկտով միջոցներին, իսկ ցերեկը ցանկալի է սահմանափակվել լույսն անդրադարձնող մասնիկներ ունեցող կոնսիլերով։  

Շուրթերի հստակ կոնտուր

rosiw huntingtonwhiteley.jpg (283 KB)

Որպես կանոն՝ այն չափից շատ է աչքի ընկնում։ Բնական ու գայթակղիչ տեսք ունենալու համար բյութի փորձագետները խորհուրդ են տալիս ստվերագծել կոնտուրն ու մատիտի երանգի շրթներկ ընտրել։ Փայլատ շրթներկերի փոխարեն, որոնք ընդգծում են անհարթություններն ու թեփոտությունները, նախապատվություն տվեք փայլերին։



© NEWS.am STYLE