23:49 3 դեկտեմբերի, 2021Դերասանուհի Եվա Բաղդասարյանը հետեւորդների հետ կիսվել է համարձակ ֆոտոշարքի լուսանկարներով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ներքնազգեստով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նա վառ շպարով է, մազերն արձակված են։ Հրապարակումը երիտասարդ դերասանուհին չի մեկնաբանել։

Դերասանուհին, որին հանդիսատեսը հիշում է սերիալներում կատարած տարբեր դերերով, ավելի վաղ նկարահանման համար վառ վարդագույն զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու ընտրել վառ շպար։ «Շնորհավոր ծննդյանս օրը»,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ primephotolab