«Սարդ Մարդ. տունդարձի ճանապարհ չկա»․ պատրա՞ստ եք տոմսի համար վճարել 25 հազար դոլար

12:12   3 դեկտեմբերի, 2021

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում սկսել են վաճառվել «Սարդ Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա » ֆիլմի պրեմիերայի տոմսերը։ Դիմորդների հոսքի պատճառով AMC և Cinemark կայքերի (ԱՄՆ ամենամեծ կինոշղթաները) սերվերները չդիմացան և ընկան։

Ինչպես տեսնում եք, դիլերները ակտիվորեն զբաղվել են այդ հարցով: Վերջերս տոմսերն սկսել են հայտնվել eBay-ում, որտեղ նրանց  արժեքը հասել է մինչև 25000 դոլար։

toms.jpg (55 KB)

toms 2.jpg (60 KB)

Համացանցում լավ փնտրելու դեպքում  կարելի է այդ տոմսը գնել համեմատաբար մատչելի գնով: Նույն eBay-ում անցկացվում են աճուրդներ, որտեղ տոմսի արժեքը մի քանի հարյուր դոլար է։

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում կինոթատրոն գնալը սովորաբար արժե մոտ 20 դոլար։

«Սարդ Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա դեկտեմբերի 16-ին, իսկ ԱՊՀ երկրներում՝ մեկ օր շուտ՝ դեկտեմբերի 15-ին։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE