«Մեր երջանկություն». Աննա Դովլաթյանն՝ ամուսնու ու դստեր հետ

18:49   3 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Anna Dovlatyan-1.JPG (242 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսնակարում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր՝ Կարինայի հետ։ Ընտանիքը ջերմ գրկախառնված է։ «Մեր երջանկություն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որն անռանձնանում էր բացվածքով ոտքի հատվածում։ Աննան զգեստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել նրան․ «Էլեգանտ»։

 



© NEWS.am STYLE