«Նուրբ ու հմայիչ». Նարե Գեւորգյանի լուսանկարը Մոսկվայից

11:43   3 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Nare Gevorgyan.JPG (213 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Նարեն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել լայնեզր գլխարկը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Նուրբ ու հմայիչ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Նարեն սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդաված մազերն ու բնական շպարով էր։ «Բայց դեռ ունեմ Հույս․․․»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE