«Տանը միայնակ» ֆիլմի առանձնատունը Airbnb-ում վարձակալելու հնարավորություն է հատնվել (ֆոտո)

11:14   3 դեկտեմբերի, 2021

Բնակարանների վարձակալության Airbnb կայքում առաջարկ է հայտնվել մի գիշերով վարձակալել «Տանը միայնակ» ֆիլմից Մաքքալիսթեր ընտանիքի բնակարանը։ Չիկագոյի մերձակայքում գտնվող բնակարանը ֆիլամաշարում եւ ժապավենի սիքվելում օգտագործվել է որպես դոկորացիա։

5fc2a801ffdcc49517cf108cbc32f5dd.jpg (174 KB)

«Չարաճճիների մի խմբի հրավիրում եմ իրենց ներսի երեխաներին թույլ տալ դեկտեմբերի 12-ին վազվզել իմ մանկության տանը։ Տան ամրագրման հնարավորությունը կբացվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը գրված է Բազ Մաքքալիսթերի՝ ֆիլմի գլխավոր հերոս Քեւինի ավագ եղբոր անունից։

f434e61014018f97a05f79430e069028.jpg (92 KB)

Տունը չորս հյուրասենյակ եւ երկու ննջասենյակ ունի։

00000-1.jpg (233 KB)



© NEWS.am STYLE