«Ժպիտը եւ լռությունը երկու հզոր զենքեր են»․ Մերի Մակարյան (ֆոտո)

17:19   3 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Mary Makaryan-1.JPG (208 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է ջինսե կոմբինեզոնի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Ժպիտը եւ լռությունը երկու հզոր զենքեր են։ Ժպիտը լուծում է բազմաթիվ խնդիրներ, իսկ  լռությունն օգնում է դրանցից խուսափել»,- գրել է նա։

Օրեր առաջ  տեղադրված կադրերում դերասանուհին մոխրագույն հուդի էր կրում, մուգ տաբատ, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Մերիի մազերն արձակված էին, նուրբ շպարով է։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE