Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը հարսանիքն անելու են Լաս Վեգասում

11:01   24 հոկտեմբերի, 2013

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանիե Ուեսթը հարսանիքն անելու են Լաս Վեգասում: Ըստ ShowbizSpy-ի, Քանիեն ռոք-ըն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի մեծ երկրպագուն է: Ուեսթը, ով օրերս Քիմին ամուսնության առաջարկություն էր արել, Լաս Վեգասում արարողության անցկացման համար մատուռ է ընտրել:

 

«Քանիեն կարծում է, որ մատուռում ամուսնանալը զվարճալի է: Նա Քիմին առաջարկեց ամուսնական երդումն ասել հենց այնտեղ եւ շատ զարմացած էր, երբ նա համաձայնեց: Նրանք ցանկանում են, որպեսզի Էլվիսի կրկնօրինակը նրանց համար կատարի Love Me Tender երգը»,- պատմել է զույգի մտերիմներից մեկը:

 

Նշենք, որ Քիմ Քարդաշյանի համար Քանիե Ուեսթի հետ ամուսնությունը կդառնա երրորդը: Քիմի առաջին ամուսինը պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր, ում հետ նա ապրեց 4 տարի: Իսկ երկրորդ ամուսնու՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ Քարդաշյանն ապրեց 72 օր, սակայն վերջնականապես ամուսնալուծվեց միայն 2013 թվականի հունիսին:



© NEWS.am STYLE