Դատարանը վարույթ չի ընդունել հայցն ընդդեմ Ջիգանի

13:12   3 դեկտեմբերի, 2021

Մոսկվայի Խորոշեւսկի շրջանի դատարանը վարույթ չի ընդունել «Ազգյին ծնողական կոմիտեի» համահիմնադիր Յուրի Օբոլոնսկու հայցն ընդդեմ ռեփեր Ջիգանի, հայտնում է «ՌԻԱ Նովոոստի»-ն։

«Հայցադիմումը վերադարձվել է  հայց ներկայացնողնին, քանի որ ընդդատյա չէ Խորոշեւսկի շրջանի դատարանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Յուրի Օբոլոնսոկու խոսքով՝ Ջիգանն իր հանրային հայտարարություններով ոչ ավանդական հարաբերություններ է քարոզում։ Հանրային գործիչը հայտարարել էր, որ Ջիգանը բազմաթիվ անգամներ վիրավորել է ու նվաստացրել ինչպես իր, այնպես նաեւ նրա հրապարակումները տեսնող լսարանի պատիվն ու արժանապատվությունը, որը ստիպված է տեսնել ու լսել նվաստացուցիչ տեսանյութեր, քանի որ բաժանորդագրված է նրան որպես հանրային մարդ եւ ռեփ կատարող, ինչպես նաեւ չորս փոքրահասակ երեխաների հայր։



© NEWS.am STYLE