Էնդի Սերկիսի «Վենոմ 2»-ը կարող է Չինաստանում վարձույթի դուրս չգալ Թոմ Հարդիի ռասիստական կատակի պատճառով

16:18   3 դեկտեմբերի, 2021

«Վենոմ 2» ֆիլմի ռեժսոր Էնդի Սերկիսը կարող է վարձութային հաստատում չստանալ Չինաստանում 2012թ․-ին Թոմ Հարդիի ռասիստական արտահայտությունների պատճառով։ Այս մասին հայտնել է cyber.sports.ru-ն՝ վկայակոչելով Variety-ն՝ նշելով, որ երկրում պրեմիերայի օրը մինչ այժմ հայտնի չէ։

Սկանդալային կատակը հնչել էր 2012թ․-ին Կաննի կինոփառատոնի ընթացքում։

Հարդին այդ ընթացքում «Աշխարհի ամենահարբած շրջանը» ֆիլմը։ Նա հայտնել էր, որ դիտել է Մարլոն Բրանդոյի «չինական» ժապավենը հավանաբար նկատի ունենալով Ճապոնիայում նկարահանված 1956թ․-ի «Թեյի արարողություն» ֆիլմը։ Չինաստանից շատ օգտատերերի զայրացրել էր այդ հարցազրույցը, սակայն հայտարարությունները Հարդիի համար հետեւանք չէին ունեցել։ Դերասանը նույնիսկ մեկնաբանել էր իրավիճակը՝ կատակելով, որ շուտով ստիպված կլինի կանտոներեն սովորել, թեեւ Չինաստանում պաշտոնական լեզու է համարվում հյուսիսչինարենը։



© NEWS.am STYLE