ՈւՀԱ-ի եթերից հեռացրել են Սեմյոն Սլեպակովի երգը «Խաղը» նախագծի փակման մասին

18:11   3 դեկտեմբերի, 2021

«КВН Inside» նախագիծն Ինստագրամում հրապարակել է «Сборная Пятигорска» թիմի փորձի մի հատված, որում հումորիստ Սեմյոն Սլեպակովը երգ է կատարում ТНТ-ի «Խաղը» շոուի փակման մասին։ Ադյունքում այն հանվել է ելույթից եւ չի հայտնվել «Առաջին ալիքի» եթերում։ Ենթադրվում է, որ կոմպոզիցիան պետք է հնչեր Ուրախների եւ հնարամիտների ակումբի 60-ամյակի առիթով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тармас просто класс (@tarmastarmas_official)

Թեեւ երգն այդպես էլ ՈւՀԱ-ի բեմ չի ասել, տեսանյութը հրապարակվել է համացանցում։ «Ասացեք՝ իսկ ի՞նչէ լինելու հետո։ Հետո խաղ է լինելու։ - «Խա՞ղն» է լինելու: Զարմանալի է, չէ՞ որ այն փակել էին։ - Մենք ոչ թե այդ, այլ այս խաղի մասին ենք խոսում։ Սա խաղ է։ - Իսկ «Խա՞ղը»։ - Իսկ «Խաղը» խաղ չէ»,- երգել է Սլեպակովը։  

Դրան հաջորդում էր կատակը Ռուսաստանի ֆուտոբլի հավաքականի եւ Ֆյոդոր Կուդրյաշովի ինքնագոլի մասին Խորվաթիայի հետ խաղի ընթացքում․ կատակն այն մասին, որ «ժամանակն է փակելու նաեւ այդ խաղը», հայտնվել է «Առաջին ալիքի» եթերում։



© NEWS.am STYLE