Ոճային զգեստ, գեղեցիկ մարմին. Իջինի լուսանկարն Իտալիայից

21:43   3 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր գրավիչ կերպարը։

Egine.JPG (290 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին պուտավոր զգեստ է կրում, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Իջինը հավաքել է մազերն ու նախապատվությունտ տվել է արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, ոճային պայուսակ։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Իտալիայում։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կապույը լողազգեստ էր կրում, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ։ Նա արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE