«Ձեզ լիքը սեր». Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի ջերմ լուսանկարը

20:41   3 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրդայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Պարզապես նկար մեր երկուսի կողմից․ ձեզ լիքը սեր …»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Լիլիթի ու Վահե Խանամիրյանի որդու ատամհատիկի ժամանակ․ ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։  «Ժամանակ, ժամանակ, ո՞ւր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։ Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ եւ կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…», - մեկնաբանությունների հատվածում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE