Ագաթա Մուցենիեցեն ցանկանում է թխամորթ երեխայի որդեգրել

19:11   3 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, որը երկու երեխա ունի, YouTube-յան MamBook շոուի ընթացքում պատմել է երեխաներ որդեգրելու նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

Նա նշել է, որ տեսնելով Անջելինա Ջոլիին՝ կցանկանար թխամորթ երեխայի որդեգրել եւ մի ընտանիքում միավորել մի քանի ազգություն։ 32-ամյա Ագաթան դեռ մտորումների մեջ է։ Նրան այժմ խանգարում է ընտանեկան նոր կարգավիճակը․ դերասանուհին նախորդ տարի սկանդալի ուղեկցությամբ բաժանվել է Պավել Պրիլուչնիից։

«Հիմա կյանքը լիովին փոխվել է։ Չէի կարծում, թե ամուսին չեմ ունենա։ Բայց երբ նորին գտնեմ, կանեմ դա։ Բայց կրկին, ինձ թվում է, որ մարդիկ ինչ-որ անձական մոտիվներ ունեն, որոնք այնքան էլ ճիշտ չեն երեխաներ որգեգրելու համար։ Նրանք, կարծես, դրանով լրացնում են դատարկությունները։ Ինչ-որ մեկը խենթի նման տուն կենդանիներ է տանում, ինչ-որ մեկը սկսում է որդեգրել։ Իմ մայրիկի ծանոթն այդպիսին էր։ Նա առավելագույն ուշադրությոն էր դարձնում որդեգրված երեխաներին, իսկ իր կենսաբանական երեխաներին՝ ոչ։ Նրանք մեծանում էին՝ մորից վիրավորված։ Ինձ թվում էր՝ նա եսասիրական մոտիվներ ուներ, ինչը չպետք է լինի»,- ասել է նա։

 



© NEWS.am STYLE