Ջենիֆեր Էնիսթոնը նախկին սիրեցյաի հետ վերսկսել է հարաբերությունները

23:12   3 դեկտեմբերի, 2021

«Ընկերների» աստղ Ջենիֆեր Էնիսթոնը վերսկսել է իր հարաբերությունները նախկին սիրեցյալ Ջոն Մայերի հետ, որը 2009 թվականին խզել էր իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտնում է  Heat World պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին։

20210324-jen-2.jpg (112 KB)

Մեյերի մոտ Հոլիվուդում ստեղծվել է կնամոլի եւ սրտակերի համբավ։ Բազմաթիվ աստղերի հետ երգչի բուռն սիրավեպերի մասին ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, սակայն դրանցից ոչ մեկը հարսանիքով չի ավարտվել։ Իր 44 տարիների ընթացքում երաժիշտը ոչ մի անգամ ամուսնացած չի եղել, երեխաներ նույնպես չունի։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Էնիսթոնը կարծում է, որ իրենց բաժանման պահից երաժիշտը շատ է փոխվել. ինքնավստահ է դարձել, մեծահոգի, ունի հումորի լավ զգացում եւ շփման մեջ թեթեւ է։



© NEWS.am STYLE