Ջորջ Քլունին հրաժարվել է մեկ նկարահանման օրվա համար 35 մլն դոլար վաստակել

11:13   4 դեկտեմբերի, 2021

Պարզվում է, Ջորջ Քլունին շատ սկզբունքային դերասան է։ The Guardian-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ մի օր ստիպված է եղել հրաժարվել գովազդի համար հսկայական հոնորարից։ Եվ, ահա ինչու։

«Մի անգամ ինձ 35 մլն դոլար են առաջարկել ավիաընկերության գովազդում նկարահանումների մեկ օրվա համար, բայց ես այդ մասին խոսել եմ Ամալի հետ, եւ մենք որոշել ենք, որ չարժե», - բացատրել է դերասանը: «Դա կապված է մի երկրի հետ, որը թեեւ դաշնակից է, բայց երբեմն կասկածելի է, եւ այդ պատճառով ես մտածեցի. «Եթե այն ինձնից խլի քնիս մեկ րոպեն, ապա չարժե», - հավելել է նա։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE