100 հազար ռուբլի․ Էլջեյին տուգանել են թմրանյութեր քարոզելու համար

12:12   4 դեկտեմբերի, 2021

Մոսկվայի Զյուզինսկի դատարանը ռեփեր Էլջեյին տուգանել է 100 հազար ռուբլով՝ երգերում թմրանյութեր քարոզելու համար: Այս մասին հայտնում է Baza Telegram-ը։

Հեռուստաալիքը նշում է, որ ստուգման համար առիթ է դարձել Եկատերինա Միզուլինայի գլխավորած անվտանգ ինտերնետի լիգայի ոստիկանությանը դիմելը, որի աշխատակիցները «տեսահոլովակներից մեկում թմրանյութերի բացահայտ քարոզչություն» են տեսել:

Էլջեյը ներկայումս գտնվում են արտասահմանում, նրան տեսել են Կիպրոսի միգրացիոն կենտրոնի մոտ: ԶԼՄ-ների տվյալներով՝ երաժիշտը մտադիր է Կիպրոսի քաղաքացիություն ստանա։ Էլջեյի PR տնօրեն Վլադիսլավ Կոզլովը «Gazeta.Ru»-ին պատմել է, որ նա այնտեղ է գտնվում աշխատանքային այցով եւ, հնարավոր է, շուտով վերադառնա Մոսկվա։



© NEWS.am STYLE