Ադելն իրեն ցույց է տվել առանց դիմահարդարման

20:07   4 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Ադելը մասնակցել է հոլանդացի հայտնի դիմահարդարուհի Նիկի դե Յագերի «POWER OF MAKEUP» YouTube-յան շոուին, որը նույնպես հայտնի է որպես NikkieTutorials։

Ըստ տեսանյութի գաղափարի, դե Յագերը պետք է Ադելի դեմքի միայն մի հատվածը շպարի, իսկ մյուս կողմը պետք է թողնի առանց կոսմետիկայի։

«Այո, ես կարծում եմ, որ դուք իսկապես կարող եք տեսնել դիմահարդարման ուժը։ Դա պարզապես խելագարություն է։ Ես լավ իմաստով Ջոկերն եմ», - դիմահարդարման մասին իր տպավորություններով է կիսվել երգչուհին, որը տեսանյութի վերջում արել է Նիկին։

Բացի այդ, Ադելը նշել է, որ պանդեմիայի ժամանակ YouTube-ում ուսուցողական տեսանյութերի շնորհիվ սովորել է ինքնուրույն շտկել եւ հարդարել հոնքերը։



© NEWS.am STYLE