Ուրգանտը կիսվել է տատիկի մասին հիշողություններով

22:07   4 դեկտեմբերի, 2021

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտն Instagram-ում հրապարակել է մի գրառում, որը նվիրված է կյանքից հեռացած տատիկին՝ ռուս եւ խորհրդային դերասանուհի Նինա Ուրգանտին:

«Ինչու՞ նա ընտրեց ինձ։ Ոչ իր ամուսիններին, ոչ փոքրաթիվ ընկերուհիներին, այլ հենց ինձ։ Նա գրեթե 50 տարեկան էր, երբ ես ծնվեցի․․․ եւ նա ընտրեց եւ սկսեց սիրել: Ներկայացումներ, թատրոն, նկարահանում, համերգներ։ «Վանյատա, արի», եւ ես Նեւսկիից երկու ավտոբուսով հասնում էի նրա մոտ», - գրել է շոումենը։

682541.jpg (141 KB)

Նա հիշել է, թե ինչպես էին տատիկի հետ թեյ խմում․ տատիկը, թոռը եւ կատուները։ Այնուհետեւ կարդում էին․ տատիկը՝ դետեկտիվ, ինքը՝ Վալտեր Սքոթ։ Իվանը խոստովանել է, որ ոչնչից չի վախեցել, երբ տատիկի մոտ քնել է՝ նայելով իր սենյակի կիսաբաց դռնից դուրս եկող լույսին․ «Այդքան խորը եւ ամուր, կյանքում էլ երբեք չեմ քնի»։

Նինա Ուրգանտը մահացել է կյանքի 93-րդ տարում։

Նինա Ուրգանտը հայտնի է «Բելառուսական կայարան» ֆիլմում բուժքույր Ռայայի դերով։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստը նկարահանվել է «Վագրերին հնազանդեցնողը», «Ես ծնուդով մանկությունից եմ», «Համակրելի տղամարդ» ֆիլմերում։ Նա կինոյում վերջին դերը կատարել է 2008թ․-ին․ խոսքը Ալեքսեյ Կոզլովի «Ասիացին» ժապավենի մասին է։



© NEWS.am STYLE