«Եղեք այնքան երջանիկ, որ նույնիսկ սեւ ու սպիտակ գույները չփակեն ձեր իրական երջանկությունը»․ Մանո Գրիգորյան

10:49   4 դեկտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, որն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։

262855807_123806166769920_2595765495788551773_n(1).jpg (88 KB)

Ինտագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն պատկերված է դուստրերի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են եւ ժպտում են։ Սարգիս Գրիգորյանի կինն ու դուստրերը սպորտային հանդերձանքվ են։ «Շատերին դուր է գալիս ապրել սեւ ու սպիտակ աշխարհներում: Գնահատեք այն բոլոր գույները, որոնք դուք կրում եք ձեր աշխարհում: Եղեք այնքան երջանիկ, որ նույնիսկ սեւ ու սպիտակ գույները չփակեն ձեր իրական երջանկությունը»:

262766449_455604109311508_3993532202937967923_n.jpg (104 KB)

«Երբ Աստված աղջկան ուզում է լիարժեք դարձնել, նրան քույր է պարգեւում՝ իր նման կամ գուցե շա՜տ տարբեր, էական չէ։ Հարազատ հոգի է պարգեւում, որ երկուսով մեկ դարձած՝ աշխարհին ցույց տան ամենաանկեղծ սերերից մեկը։ Դա քույրերի սերն է՝ նվիրական ու անդավաճան։ Մեկը կտխրի մյուսի ապրած ցավից, մյուսը կցնծա քրոջ երջանկությամբ։ Նրանք կլացեն ու կժպտան միասին, կհուսահատվեն ու նոր ուժ կստանան», - օրեր առաջ գրել էր Մանո Գրիգորյանը։

262625955_691633721745027_5859089723789092506_n.jpg (84 KB)

Լուսանկարը՝ lumenmoments



© NEWS.am STYLE