12:46 4 դեկտեմբերի, 2021Երգչուհի Արմինկան երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում պատկերված է հմայիչ ու ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել ուսը բաց, դեղին գույն բլուզով, մանուշակագույնի երանգի, ատլասե լայն տաբատով։ Նրա մազերն արձակված են, նա նվազագույն շպար է նախընտրել։ Երգչուհու ոճային կերպարն ամբողջացնում է աքսեսուարը․ վզնոց։ «Դրսի մռայլ եղանակին հակառակ՝ թող այստեղ լինի վառ ու ջերմ նկար», - հրապարակումը մեկնաբանել է Արմինկան։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում երգչուհին ցույց էր տվել բազմաթիվ ծաղկեփնջերը։ Կադրում էր հայտնվում նաեւ Արմինկան․ նա վարդագույն զգեստ էր կրում ու արձակել էր մազերը։ «Թող էսպիսի առավոտները շատ լինեն։ Բարեւ, աշխարհ»,- գրել էր նա։