«Աշխատանքային»․ Իննա Խոջամիրյանի հրապուրիչ կերպարը

13:44   4 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

0faA4iqxxaM.jpg (211 KB)

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Իննան կրում է ուսերը բաց, սպիտակ բլուզ, ինչը համադրել է գոտկատեղը բարձր, փիրուզագույն կիսաշրջազգեստ, բարձրակրունկներ։ Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Բեկորներ» հեռուստասերիալում, արձակել է ալիքավոր հարդարված մազերն ու նախապատվությունը տվել մեղմ շպարին։ «Աշխատանքային, զուտ», - հրապարակումը մակագրել է Իննա Խոջամիրյանը։

Ավելի վաղ Իննան ներկայացրել էր նոր ֆոտոշարքը, որի նկարահանման համար հետաքրքիր կերպար էր ընտրել, վառ դիմահարդարում։ «Վայրի»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին ֆոտոշարքն ու դերասանուհուն դրական խոսքեր էին գրել․ «Տարբերվող ու յուրահատուկ»։



© NEWS.am STYLE